Your address will show here +12 34 56 78
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ է նշանակում հեռուստատեսության դիտում 3 սարքավորումներով
Միանալով COMBO ծառայությունների փաթեթներից որևէ մեկին՝ Դուք կարող եք հեռուստատեսեություն դիտել 1 հեռուստացույցով, սմարթֆոնով կամ պլանշետով:

 

Ի՞նչ է նշանակում “առանց բջջային ինտերնետի տարիֆիկացման”
COMBO Plus և COMBO Max փաթեթներում ընդգրկված հեռախոսահամարների սարքերով BeeTV հավելվածով հեռուստատեսության դիտումը չի սպառում փաթեթի ՄԲ կամ հաշվեկշռի գումարը:

 

Ինչպե՞ս կարող եմ օգտվել BeeTV բջջային հավելվածից:
Պարզապես անհրաժեշտ է բեռնել BeeTV հավելվածը App Store-ից կամ Play Store-ից և մուտք գործել հավելված:

 

Ինչպե՞ս ակտիվացնել BeeTV ծառայությունը բջջային հեռախոսահամարների վրա
Ներբեռնել BeeTV հավելվածը App Store-ից կամ Play Market-ից, այնուհետև BeeTV ծառայությունը կարող եք ակտիվացնել՝ բջջային հեռախոսից հավաքելով *818# հրահանգը կամ BeeTV հավելվածի միջոցով մուտքի էջում ընտրել ‹‹Գրանցվել›› կոճակը, այնուհետև սեղմել ‹‹Ստանալ Գաղտնաբառը›› կոճակը: Ստացած մուտքանունն ու գաղտնաբառը ավտոմատ լրացվում են Andriod օպերացիոն համակարգերի համար, այլ դեպքերում անհրաժեշտ է մուտքագրել ստացած մուտքանունն ու գաղտնաբառը BeeTV բջջային հավելվածի համապատասխան դաշտերում:

 

Ինչպե՞ս վերականգնել BeeTV գաղտնաբառը
BeeTV ծառայության մուտքանունն ու գաղտնաբառը կարող եք վերականգնել՝ բջջային հեռախոսից հավաքելով *812# հրահանգը կամ BeeTV հավելվածի միջոցով մուտքի էջում սեղմելով ‹‹Գաղտնաբառի Վերականգնում››:

 

Կարո՞ղ եմ միանալ COMBO ծառայությունների փաթեթին իմ գործող Beeline բջջային համարով։
Այո՛, կարող եք միանալ գործող համարով և՛ որպես COMBO հիմնական, և՛ որպես լրացուցիչ հեռախոսահամար: Հեռախոսահամարները պետք է լինեն միևնույն անձի անունով:

 

Ինչպե՞ս կատարել COMBO ծառայությունների փաթեթի դիմաց վճարում
Անհրաժեշտ է վճարել COMBO բջջային հեռախոսահամարին ներկայացված հաշիվը տերմինալների, օնլայն վճարման միջոցով կամ Beeline սպասարկման գրասենյակներում:

 

Ի՞նչ ժամկետով են հասանելի լրացուցիչ քարտերի անվճար ծառայությունները:
Անվճար ծառայությունները տրամադրվում են յուրաքանչյուր ամիս փաթեթի դիմաց ամսական վճարումը կատարելու դեպքում, և ակտիվ են այնքան ժամանակ, որքան ակտիվ է փաթեթի հիմնական հեռախոսահամարը:

 

Ինչպե՞ս կարող եմ օգտագործել լրացուցիչ քարտերը
Լրացուցիչ քարտերը կանխավճարային են, կարող եք լիցքավորել և ակտիվացնել փաթեթին հասանելի ցանկացած ծառայություն:

 

Ինչպե՞ս ստուգել փաթեթի մնացորդն ու ժամկետը
Փաթեթի մնացորդը կարող եք ստուգել՝ բջջային հեռախոսից հավաքելով *113# հրահանգը կամ տեսնել BeeTV հավելվածի գլխավոր մենյուի ‹‹Բաժանորդագրություն›› բաժնում:

 

Ի՞նչ է նշանակում “Ինտերնետ, որը Չի՛ անջատվում”
Ֆիքսված Ինտերնետ ծառայությունը շարունակում է գործել նույնիսկ, եթե չեք հասցրել վճարել փաթեթի անջատումից հետո: Ինտերնետի արագությունը նվազում է մինչև 256 Կբիթ/վրկ և գործում է մինչև հերթական վճարումը:

 

Ու՞մ կարող եմ դիմել հարցերի կամ խնդիրների առաջացման դեպքում
Ձեր հարցերն ու խնդիրները կարող եք ուղղել՝ զանգահարելով 100 հեռախոսահամարին կամ գրելով Beeline Armenia մեր ֆեյսբուքյան էջին: